Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բանակը մեր ամեն ինչն է՝ իր արատներով, հիվանդություններով, հաղթանակներով և պարտությամբ

 Բանակը մեր ամեն ինչն է՝ իր արատներով, հիվանդություններով, հաղթանակներով և պարտությամբ
28.01.2025 | 14:16

Բանակում առաջին օրը քնած ժամանակ կամուտատորով տոկի տվին: Հաջորդիվ ծեծ ու ջարդից հետո, թե բա՝ կատակ էինք անում:

Իհարկե դաժան է, քնած մարդուն տոկի տալով կատակ անելը, բայց սա էր/է մեր բանակը: Ավելի գիտակից ժամանակ՝ բանակից շատ հետո, ասում էինք բանակը հանրության վատ կողմերի խտացված արտացոլանքն է, ու դա իրապես այդպես է:

Մեր հանրությունը, ինչպես նաև պետական կառուցակարգերը ծայրաստիճան անկազմակերպ են, չհամակարգված՝ լի անտրամաբանական գործողություններով: Այս պայմաններում անհատներն են, որ դերակատարում են ունենում, քանզի չկա համակարգ: Իսկ բանակը այդ չ-համակարգերի խտացված մարմնավորումն էր/է:

Երբ անհատները հասկանում են հանրության արատները և անկեղծ են, նրանք ջանքեր են դնում դրանք վերացնելու և համակարգ ստեղծելու ուղղությամբ: Իսկ երբ դրանք բարոյական օրենքներից զուրկ (բօզ) անձինք են, այդ արատների վրա խաղ են անում, ծառայեցնում դրանք սեփական փառասիրությանն ու սեփական անձի իշխանության հաստատմանը: Ներկայում ունենք բօզերի իշխանություն: Սրանք հենց այսպես էլ վարվեցին ու դեռ շարունակում են: Արդյունքում, չ-համակարգ բանակը պարտության մատնեցին:

Առանց բանակ չի կարող պետություն լինել: Բանակը անվտանգության երաշխավոր է, իսկ ուժեղ բանակը՝ նաև սուվերենության: Ուժեղ բանակ ունենալու համար երկրի ղեկավարներ պետք է լինեն անհատներ, որոնք իրենց եսը կստորադասեն հանրային շահին, կզբաղվեն հանրային արատներով և կստեղծեն համակարգեր: Արատների միջով անցած լինելը դրանց խորությամբ ընկալման երաշխիքն է: Իսկ այդ արատների խտացման արտացոլումը, ինչպես արդեն նշեցի, մեր բանակում էր/է: Հետևաբար, բանակում չծառայած անձանց ոչ մի կերպ չի կարելի իշխանություն վստահել:

Բանակը չկարևորող, բանակ չհասկացող, համակարգ չհասկացող անձինք չպետք է երկրի ղեկին լինեն: Սա է մեր իրականությունը պահանջում. մենք ո՛չ եվրոպական զարգացած երկիր ենք, ո՛չ էլ հետգաղութային կղզի-պետություն՝ ինչ-որ հզոր պետության հովանու տակ: Մեր գոյութենական ռիսկերը առավել քան իրական են, և համակարգ-բանակը դրանց հաղթահարման միակ կայուն երաշխիքն է:

Բանակը մեր ամեն ինչն է՝ իր արատներով, հիվանդություններով, հաղթանակներով և պարտությամբ: Առանց բանակ ոչինչ ենք, բայց բանակը պետք է համակարգ դառնա, և այնժամ մենք միայն հաղթանակներ ենք ունենալու:

Շնորհավոր բանակիդ օրը հայ մարդ, հայաստանցի մարդ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2668

Մեկնաբանություններ